Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշխարհը

            Գրադարանը իր հյուրընկալ դռները բացել էր Հարրի Փոթերի երկրպագուների՝ Գյումրու թիվ 6 և 7հիմնական դպրոցների չորրորդ, վեցերորդ, յոթերորդ և իններորդ դասարանների աշակերտների առջև: Տաքուկ ու  ջերմ, հեքիաթային ու կախարդական մթնոլորտում քննարկվեց  Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշխարհը: Երեխաները իրենց հետ բերել էին նկարներ, պաստառներ, թիկնոցներ: Ընթերցասրահի սեղաններին  դրված հայերեն և անգլերեն լեզուներով փոթերյան գրքերը «շրջապատված էին» կախարդական իրերով, հեքիաթային աքսեսուարներով, Հարրի Փոթերի նամակներով,  կախարդական փայտիկներով: Էկրանին մեծն Հարրի Փոթերն էր՝ իր խոհուն հայացքով:

            Մանկապատանեկան բաժնի վարիչ Ս. Գևորգյանը  ներկայացրեց հետաքրքիր փաստեր հեղինակի, նրա ստեղծագործական կյանքի և հրատարակած գրքերի վերաբերյալ: Միջոցառման մասնակիցները բոլոր վեց գրքերից ընթերցեցին իրենց նախընտրած հատվածները, իրենց  դուր եկած հերոսների մենախոսությունները իսկ մյուս մասնակիցները հեշտությամբ, մեծ ոգևորությամբ գուշակում էին  խոսքերի հեղինակներին, վերհիշում գրքերից այլ հետաքրքիր դրվագներ՝ համեմատելով ֆիլմում ցուցադրված այդ տեսարանների հետ: Այնուհետ՝ մեկը մյուսից զարմանալիորեն տարբեր ձևակերպումներով, հակասական կարծիքներով վերլուծեցին, թե ինչու են սիրում Հարիին, նրա բնավորության, որ գիծն է իրենց առավել սիրելի և ընդունելի:

            Գրադարանի փոխտնօրեն Գ. Գևորգյանը միջոցառման ավարտին հնարավորություն տալով երեխաներին իրականացած տեսնելու իրենց նվիրական երազանքները՝ առաջարկեց բոլոր մասնակիցներին իրենց մի րոպե զգալու Հարրի Փոթերի դերում՝ կախարդական փայտիկը ձեռքին:   

  ԵՎ ամենևին անսպասելի չէր արդյունքը միակամ, խանդավառված, ոգևորված, համակված հայրենասիրության անմար ոգով, բոլորի ցանկությունը մեկն էր՝ ապրել խաղաղ երկնքի տակ, հզոր ու անպարտ իրենց հայրենիքում:

There is no album selected or the gallery was deleted.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով