Առնո Բաբաջանյան 100
Տարվա առաջին միջոցառումը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:
Գրադարանի «Վերնահարկ» սրահը պարուրված էր Առնո Բաբաջանյան բազմատաղանդ երաժշտի կախարդական մեղեդիների և հոգեպարար երգերի շնչով: Հետաքրքիր և գեղեցիկ ձևավորումներով ներկայացված էր բաբաջանյանական թեմայով գրականության ցուցադրություն։ Մեծ կոմպոզիտորն ու դաշնակահարը սերունդներին է թողել բոլոր ժամանակներում ապրող, մարդկային հույզերի վրա խորապես ներգործող ստեղծագործություններ, որոնք տարիներ անց չեն մոռացվում, չեն խունանում: Միջոցառման ավարտին ներկաներին՝ բաբաջանյանական արվեստի երկրպագուներին, Գյումրու պետական երաժշտական քոլեջի մանկավարժներին, ուսանողներին և բոլոր մասնակիցներին հայտնելով իր շնորհակալությունը՝ գրադարանի փոխտնօրենը հույս հայտնեց, որ արվեստով, մշակույթով, նաև բաբաջանյանական երաժշտությամբ կկարողանանք հաղթահարել մեր ազգի համար բարդ ու դժվարին այս ժամանակահատվածը: