Հինգշաբթի, 18 Ապրիլի, 2024

Մեր պատմության սկիզբը

Բարի գալուստ մեր գրադարան

Որպես իրավաբանական անձ ձևավորվել է 1997թ. ՀՀ -ում մարզերի կազմավորման արդյունքում, Գյումրի քաղաքի գրադարանային կենտրոնացված համակարգի Իսահակյանի անվ. քաղաքային կենտրոնական գրադարանի բազայի վրա:
Քաղաքային գրադարանի գործունեության հիմնավորման նախաթիվ է համարվում 1899-1900թթ, երբ մասնավոր հավաքածուի հիման վրա, նահանգապետի հրամանով, Ալեքսանդրապոլի գավառային ուսումնարանի շենքում սկսում է գործել քաղաքի ազգաբնակչությանը սպասարկող գրադարան: 1924թ. ՀՍՍՀ Ժողկոմխորհի հրամանով գրադարանը ստացել է պետական քաղաքային գրադարանի կարգավիճակ, գործել է տարբեր հասցեներում, 1946-ին տեղափոխվել է Կիրովի-6 հասցե (այժմ՝ Ռիժկով), ուր գործել է մինչև 1988թ. դեկտեմբերը: Ավերիչ երկրաշարժից հետո, մինչև 1996թ. գրարդարանը գործել է ԳԿՀ մասնաճյուղերից մեկում, քանի որ գրադարանի համար կառուցված նոր  շենքը ևս փլվել էր: «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1997թ.: 1997-2012 թ.թ. գործել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-56 հասցեում անժամկետ վարձակալությամբ տրված բնակելի շենքի առաջին հարկի բացվածքում:
2012թ. հոկտեմբերից գրադարանը տեղափոխվել է Աճեմյան-25 հասցե, ուր տարածք է հատկացվել «Կումայրի» արգելոցի հուշարձանային կառույց համարվող շենքում:
Գրադարանին տրամադրված հատվածը վերականգնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից` Իտալիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ֆինանսական աջակցությամբ: