«Happy Valentine`s Day»

Փետրվարի 14-ին Շիրակի մարզային գրադարանի օտարալեզու գրականության բաժնի կողմից կազմակերպվել էր հայ-ֆրանսիական պոեզիայի ընթերցանություն նվիրված սրբ.Վալենտինի տոնին: Մասնակցում էին ՇՊՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն լեզու և գրականություն 3րդ ,4րդ և միջմշակութային հաղորդակցության բաժնի 2րդ կուրսեցիները: Հանդիսատեսը ունկնդրեց Ազնավուր, Է.Պիաֆի նամակներից Ազնավուրին, Վ. Տերյան և Պ. Վեռլենի բանաստեղծություններից: Ընթերցանությանը մեկտեղ կատարվեցին մեզ ծանոթ սիրային դաշնամուրային կատարումներ: Միջոցառման ավարտից հետո մասնակիցները դասախոսներ` Գայանե Գալստյանի և Մերի Մովսիսյանի գլախավորությամբ ծանոթացան օտարալեզու գրականության բաժնի նոր ստացված ֆրանսալեզու գրականության հետ և խոսեցին հետագա համատեղ աշխատանքի մասին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով