Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Միջոցառումներ

Մեթոդական աջակցություն

Շիրակի մարզային գրադարանը՝ Կենտրոնական Շիրակ ՏԱԽ ՏԶՀԿ-ի հետ համագործակցությամբ, շարունակում է աջակցել Ախուրյան համայնքի գրադարանների զարգացմանը։

Հոկտեմբերի 3-ին Շիրակի մարզային գրադարանում կազմակերպվեց մասնագիտական սեմինար Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերի գրադարանավարների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին գրադարանային հավաքածուների կազմակերպման և հաշվառման, փաստաթղթերի վարման, ընթերցողների սպասարկման և աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպման հարցեր։

Առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում են նաև գործնական աշխատանքներ և մասնագիտական խորհրդատվություններ։

Հիշեցնենք, որ Կենտրոնական Շիրակ ՏԱԽ ՏԶՀԿ-ի և Ախուրյանի համայնքապետարանի համագործակցությամբ Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերում ստեղծվել են նոր ձևաչափով «Կալիդասկոպ» գյուղական գրադարանները։

Ծրագիրն իրականացվում է Կենտրոնական Շիրակ ՏԱԽ ՏԶՀԿ-ի կողմից՝ Ախուրյանի համայնքապետարանի աջակցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով