Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Նորություններ

Գրադարանը` մշակութային հարթակ

Օգոստոսի 17-24-ը Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում՝ եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, EU4Dialoge նախագծով անցկացվող «Գրադարանը որպես համայնքային մշակութային հարթակ» միջազգային ամառային դպրոցի աշխատանքներին իր մասնակցությունն ունեցավ Շիրակի մարզային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սեդա Գևորգյանը; «Գրադարանը որպես համայնքային մշակութային հարթակ» խորագրով ամառային դպրոցին մասնակցում էին Հայաստանի 8 գրադարանների 10 գրադարանավարներ և գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ։
Ծրագրի շրջանակներում այցելություններ են եղել Լատվիայի Հանրապետության Ռիգա, Սիգուլդա, Ուլբրոկա, Օգրե, Վալմիերա քաղաքներ, այդ քաղաքներում գործող գրադարաններ, թանգարաններ, կրթական հաստատություններ և տեղական այլ կազմակերպություններ:
Մշակութային այս հաստատություններում ծրագրի մասնակիցներն անցել են 4 թեմատիկ վարպետության դասընթաց` ձեռք բերել մասնագիտական նոր հմտություններ, կարողություններ ու գաղափարներ: Մասնակիցները նաև կապեր են հաստատել գրադարանային ոլորտի տեղի մասնագետների հետ, ինչը կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը:
Ամառային դպրոցի հանրային միջոցառումների և աշխատաժողովների նպատակն էր Լատվիայի, Հայաստանի և Վրաստանի գրադարանների լավագույն փորձը փոխանակելու, գրադարանավարների մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելու՝ փոխադարձ հաղորդակցության, համատեղ ուսուցման և համախմբվածությամբ կիսվելու միջոցով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով