Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Միջոցառումներ

Շառլ Ազնավուր. Հարյուրամյակ մեղեդու և պատմության մեջ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Շիրակի մարզային գրադարանում կազմակերպված «Շառլ Ազնավուր. Հարյուրամյակ մեղեդու և պատմության մեջ» խորագրով միջոցառումը նվիրված էր անվանի շանսոնյե Շառլ Ազնավուրին: Գրադարանի օտարալեզու գրականության բաժնում մշակված ծրագիրը (Ն.Բաղդասարյան) պատում էր մանկության տարիներից սկսած մեր Մեծ հայրենակցի անցած ուղու մասինլի սիրով, մարդասիրությամբ ու տքնաջան աշխատանքով, որը կարող է օրինակ դառնալ «աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց համար, ովքեր փորձել են նմանվել Ազնավուրի երգերի կամ ֆիլմերի հերոսներին»։ Մեծ հայի ուղին դեպի երաժշտության աշխարհ հեշտ չի եղել, համենայն դեպսմինչ Էդիթ Պիաֆին հանդիպելը , երբ «Փարիզի Օլիմպիա դահլիճում ազնավուրացրեց Ֆրանսիան, հետո արդեն` ողջ աշխարհը»: «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել».-կանխորոշել էր երկրի ղեկավարը:
Ծրագիրը ներկայացրեցին Գյումրու թ.41 դպրոցի «Ֆրանսերենը մեր համայնքում» խմբակի աշակերտները SPFA CLEF Գյումրու պատասխանատու Ռ.Խաչատրյանի ղեկավարությամբ: Չնայած պատանեկան տարիքին, դպրոցականները կարողացան ծրագրված նյութը հավուր պատշաճի ներկայացնել ունկնդիրներին: Երաժշտական մասն ապահովեցին Գյումրու Կարա-Մուրզայի անվ. քոլեջի ուսանող- վոկալիստներ Սաթենիկ Մուրադյանը,Կարինե Տիգրանյանը և Նորայր Հակոբյանը, մանկապատանեկան բաժնի ընթերցող, Օյունջյան կրթահամալիրի սան Անի Սարիբեկյանը ( ջութակ):
Ավարտին գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը շնորհակալություն հայտնեց դպրոցականներին, մաղթեց գրադարանի հետ կապի հետագա ընդլայնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով