Գայանե Փայտյանի «Ծալված ստվեր» գրքի շնորհանդես

  1. 09 .2018.-ՇՄԳ ընթերցարանում տեղի ունեցավ մոսկվայաբնակ արձակագիր ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆԻ «Ծալված ստվեր» գրքի շնորհանդեսը: Գրողին ուղեկցում էին գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը, արձակագիր Արմինե Բոյաջյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԳՄ Շիրակի բաժանմունքի անդամներ, ՇՊՀ բազային քոլեջի ուսանողներ, ՇՄԳ և Գյումրու ԳԿՀ աշխատակիցներ, ընթերցողներ:

Շնորհանդեսը բացեց ՇՄԳ տնօրեն Գ.Ամիրյանը: Գրքի մասին իրենց կարծքներն արտահայտեցին բանաստեղծ Ա.Կարապետյանը,  գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը, գրականագետ Կ.Մարտիրոսյանը,բանաստեղծներ Ռ.Հովհաննիսյանը, Լ. Աղաջանյանը , Ս.Մարգարյանը.Ա.Արթյանը, արձակագիրներ Շ.Շահինյանը,Ա.Ալիխանյանը: Հանդիպումից ստացած իրենց տպավորություններով կիսվեցին ՇՊՀ քոլեջի ուսանողները:

«Գիրքը գրելուն ինձ մղել է իմ ապրած կյանքը, ինձ չէր գոհացնում միայն ապրելը…պետք է գրվեր, որ նորից ապրեմ».-խոստովանում է հեղինակը:Ապա նաև անկեղծանում. «Գյումրեցի ընթերցողի հետ իմ հանդիպումն անսպասելի էր ինձ համար. Ես այստեղ հանդիպեցի մեկ այլ տեսակ ունկնդրի….բոլոր  խոսքերն անկեղծ էին,պարզ, շիտակ, ինձ հոգեհարազատ.., զգացողություն, որ չեմ ապրել վերջին տարիներին:Իմ գրածից ավելի լավ ներկայացրեցիք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով