Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
Միջոցառումներ

Հանդիպում ամերիկահայ բանաստեղծ Արմեն Փաշայանի հետ

Շիրակի մարզային գրադարանի ջերմ գրական մթնոլորտում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ բանաստեղծ Արմեն Փաշայանի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հեղինակի անցած ստեղծագործական ճանապարհն ու գրական գործունեությունը։ Բանաստեղծի մասին պատմող տեսանյութը ներկաներին հնարավորություն տվեց առավել ամբողջական պատկերացում կազմելու նրա գրական ժառանգության մասին։
Ներկաները կարդացին հեղինակի ստեղծագործություններից և կիսվեցին իրենց տպավորություններով։
Հեղինակին ուղեկցում էր գրականագետ և խմբագիր Անի Փաշայանը, ով մեկնաբանեց Արմեն Փաշայանի գրական ճանապարհը։ Հանդիպման ավարտին Անի Փաշայանը Շիրակի մարզային գրադարանին նվիրեց իր հեղինակած և խմբագրած գրքեր՝ որոնցով համալրվեց գրադարանի գրքային հավաքածուն։
Հանդիպման ավարտին գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը գրական կյանքի աշխուժացման, ընթերցասիրության խթանման և գրքի ու ընթերցողի միջև կենդանի կապի ամրապնդման գործում։
Արմեն Փաշայանի հետ հանդիպումը ևս մեկ գեղեցիկ առիթ էր գրականության շուրջ համախմբվելու, բանաստեղծական խոսքը լսելու, ընթերցելու և զգալու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով