Շաբաթ, 11 Հուլիսի, 2026
Միջոցառումներ

Պատմության դատաստանը շարունակվում է…

Շիրակի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում `«Պատմության դատաստանը շարունակվում է…» խորագրով:
Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ։ Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է։
Միջոցառումը վարող,սպասարկման բաժնի գրադարանավար Ա. Վարագյանը հանգամանորեն ներկայացրեց պատմական փաստեր ու վկայություններ դարասկզբի ողբերգական այդ իրադարձությունների մասին։ Ունկնդիրները հնարավորություն ունեցան ծանոթանալու թեմային վերաբերող տարբեր աղբյուրների և պատմական տվյալների ։
Անդրադարձ կատարվեց նաև արդարության վերականգնման ծանր առաքելությունը ստանձնած «Նեմեսիս» ծրագրին։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տեսանյութեր ,ցեղասպանության ականատեսների հուշեր, պատմական փաստագրական նյութեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով