Kahoot-Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում
Շիրակի մարզային գրադարանում՝ ԿԱԶԱ հիմնադրամի կամավորներ՝ Անժելա Կարապետյանը և Մարիան Ժեղաղը, Գյումրու թիվ 1 դպրոցի և գրադարանի օտարալեզու բաժնի հետ համատեղ, Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կազմակերպել էին Kahoot ինտերակտիվ կրթական խաղ, որին մասնակցում էին Գյումրու թիվ 1 դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
Խաղի թեման Ֆրանսիայի մշակույթն էր, պատմությունը և լեզուն: Միջոցառումն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստուգել ու խորացնել գիտելիքները:
Խաղի ավարտին կազմակերպիչները սերտիֆիկատներ հանձնեցին մասնակիցներին՝ խրախուսելով կրթության և ֆրանսերեն լեզվի հանդեպ սերը:
