Ուրբաթ, 15 Մայիսի, 2026
Միջոցառումներ

Մետաքսյա Սիմոնյան 100 Մաս 3

Ամփոփվեց Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված հերթական բաց դասը, որը ունկնդիրներին հնարավորություն տվեց ավելին իմանալու արտիստուհու բեմական, ստեղծագործական անցած ճանապարհի, նրա ապրած ժամանակաշրջանի ու թատերարվեստի այլ կարկառուն ներկայացուցիչների մասին։ Հնարավորություն ընձեռվեց ակտիվորեն ներգրավվելու ծավալվող քննարկումների ոլորտ, արտահայտել սեփական կարծիքներն ու դիտարկումները։
Մասնակից ԵԹԿՊ-ի ԳՄ դերասանա-ռեժիսորական բաժնի III-րդ կուրսի ուսանողները երեք օրերի հանդիպումների ժամանակ հետաքրքրությամբ ունկնդրեցին բանախոս, ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի դասախոս, Գյումրու Վ.Աճեմյանի անվ. Պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանին։
Օրը եզրափակվեց Գ.Ղազարյանի «Օթյակ» ֆիլմի դիտումով:
Հայ բեմի շնորհաշատ դեմքերից մեկին՝ Մետաքսյային նվիրված բաց դասերը կարևորվում են թե մշակութային, թե կրթական առումով։ Դրանք ուսանողների վերլուծական մտածողության, խոսքի մշակույթի ու թիմային քննարկման հմտությունների ձեռքբերման հնարավորություն դարձան, որտեղ արվեստը համադրվեց կրթության հետ՝ ձևավորելով գիտելիք, ճաշակ և արժեքայինի ընկալում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով