Թումանյանական KAHOOT
Թումանյանական օրերի շրջանակում Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցներ Լուսինե Դավոյանը, Ռոզետա Միքայելյանն ու Սանասար Թումասյանը Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացրեցին kahoot խաղ-մրցույթ:
Ներկա էին ուսումնարանի տնօրեն Անժելա Կարապետյանը, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Անուշ Մելքոնյանը, կազմակերպադաստիարակչական գծով տեղակալ Աստղիկ Նահապետյանը, ուսումնարանի գրադարանավար Նարինե Հակոբյանը, դասախոսներ, ուսանողներ:
Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքի, ստեղծագործական գործունեության ու իր գրքերի վերաբերյալ հարցերի միջոցով ուսանողները, մրցակցային ոգի դրսևորելով, փորձեցին միավորներ վաստակել: Խաղն ընթանում էր ինտերակտիվ, եռանդուն միջավայրում:
Խաղի ավարտին առաջին տեղ գրաված մասնակիցը Շիրակի մարզային գրադարանի կողմից ստացավ նվեր գիրք:
