Ուրբաթ, 15 Մայիսի, 2026
Միջոցառումներ

Անաստասիա Վիվտաշ « Ձյութե Տունը»

Թեժ քննարկում,

Անկեղծ կարծիքներ,

Նոր բացահայտումներ

Շիրակի մարզային գրադարանի օրվա հյուրը «Վիվտաշի արկածները» հաղորդաշարի հեղինակ- վարող Անաստասիա Վիվտաշն էր։ Քննարկվում էր նրա հեղինակած «Ձյութե տունը» գիրքը։
Հանդիպման ընթացքը հետաքրքիր էր, ընթացավ անկաշկանդ, անկեղծ զրույցի տեսքով։
Հեղինակին ուղղված հարցերի պատասխաններում ներկաները հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու թե՛ գրքի գաղափարական ասելիքը, թե՛ դրա ստեղծման պատմությունը։
Ճակատագրի հայեցողությանը հանձնված փոքրիկների ծանր կյանքի նկարագրի միջոցով գիրքը պատգամում է ընտանիքներում ստեղծել ծնող-երեխա ամուր, փոխադարձ սիրո վրա հիմնված փոխհարաբերություններ։ Ծնողական հոգածությունը պետք է նեցուկ լինի երեխաներին նրանց կյանքի ողջ ընթացքում, երեխաները պետք է ապրեն առողջ ու ամուր ընտանիքներում։
Քննարկման ընթացքում բացահայտվեցին նաև հեղինակի կյանքի, ընթերցողներին մինչ այդ անհայտ, հետաքրքիր պատմություններ:
Հանդիպումն առավել տպավորիչ դարձրեց աճպարար Արման Մկրտումյանը, ով հանդես եկավ աճպարարական հնարքներով՝լցնելով գրադարանի սրահը զարմանախառն ժպիտներով ։
Օրվա մտերմիկ և հետաքրքիր միջավայրը ևս մեկ առհավատչյան էր այն բանի, որ գիրքն ու ընթերցանությունը կարող են միավորել մարդկանց, ստեղծել խորհելու, երևակայության, ստեղծագործելու մղող ու միաժամանակ անմոռանալի պահեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով