Երկուշաբթի, 9 Մարտի, 2026
Առաջարկում ենք կարդալ

Ալան Դիբ`1-էջանոց մարքեթինգային պլան

«1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, «1-Էջանոց մարքեթինգային պլանը» ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:
Այս հեղափոխական գրքում դուք կբացահայտեք՝
Ինչպես ձեռք բերել նոր հաճախորդներ և ավելի մեծ շահույթ ստանալ արդեն իսկ եղածներից:
Ինչպես վաճառքի գործարք կնքել նրանց հետ՝ հանգելով այն բանին, որ Ձեզ խնդրեն վերցնել իրենց փողը:
Ինչպես ոչնչացնել մրցակիցներին և դարձնել Ձեզ միակ տրամաբանական ընտրությունը:
Ինչպես բարձր գին պահանջել ձեր ապրանքների և ծառայությունների դիմաց և այնպես անել, որ հաճախորդները շնորհակալություն հայտնեն ձեզ դրա համար:

  1. Ներգրավեք նոր հաճախորդներ
  2. Վաստակեք էլ ավելի շատ
  3. Տարբերվեք բազմությունից

Հատված գրքից

Գովազգն այն մեքենան է, որի միջոցով դուք պետք է հասնեք ձեր թիրախային շուկային և հաղորդակցեք ձեր ուղերձը: Սովորաբար սա մարքեթինգի ամենաթանկ տարրն է լինում, ուստի պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենաք գո վազդային միջոցների ընտրությանն ու վերահսկմանը, որպես զի վերադարձնեք ձեր ներդրումները: Սույն գլխում կքննարկենք. Ինչու «անունը ճանաչելի դարձնելը» պարտվողական ռազմավարություն է: Ինչպես անել, որ գովազդելիս ներդրումների վերա-դարձ գրանցեք: Հաճախորդի կենսացիկլի արժեքն ու թե ինչպես է այն հաշվարկվում «առաջնայինի»` ֆրոնթէնդի և «հետինի»` բեքէնդի միջոցով: Ինչ դերակատարություն ունի ձեր բիզնեսում սոցիալական մեդիան: Ինչպես արդյունավետ օգտագործել էլեկտրոնային և ավանդական փոստը ձեր մեդիա ռազմավարության մեջ։ Ինչպես պաշտպանել ձեր բիզնեսը «ձախողման մեկ գործոնից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով