Երկուշաբթի, 9 Մարտի, 2026
Առաջարկում ենք կարդալ

Սենեկա «Իմաստասիրական խոհեր»


Սենեկան ծնվել է Հիսպանիայի Կորդոբա քաղաքում, վաղ հասակում հայրը նրան տարել է Հռոմ, որտեղ ուսանել է պյութագորյան դպրոցի փիլիսոփա Սոտիոնի, այնուհետև՝ ստոիկյաններ Ատալոսի, Սեքստիոսի և Պապինիոսի մոտ։ 33 թ. դառնում է քվեստոր, 41 թ. Կլավդիոս կայսեր գահակալության առաջին տարում պալատական խարդավանքին մասնակցելու պատճառով աքսորվում է Կորսիկա կղզի, որտեղ անցկացնում է 8 տարի։
Սենեկան ունեցել է բեղուն գրիչ, թողել է գրական բազմաբովանդակ ու հարուստ ժառանգություն, գրել է գիտական, փիլիսոփայական, գեղարվեստական աշխատություններ, որոնցից մի մասը մեզ չի հասել։
Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Սենեկայի «Իմաստասիրական խոհեր» գիրքը:


Հատված գրքից

Գլուխ XIX


Բռնակալին սպանելու նպատակով եկած ոմն մեկը, դրա փոխարեն կտրեց նրա մարմնի վրա առաջացած թարախապալարը: Սակայն արյունռուշտ տիրակալը իրեն փրկողին շնորհակալություն չհայտնեց էն բանի համար, որ վնաս տալու փոխարեն բուժեց վիրաբույժներին սարսռացնող հիվանդությունը (որից նրանք հրա ժարվել էին): Դու տեսնում ես, որ հենց բարերարության առարկայի մեջ չկա մեծ կարևորություն ունեցող որևէ բան, քանզի վնաս տալու նպատակով եկած և դրա փոխարեն օգուտ տվածը ոչ մեկի համար չի ներկայանում որպես բարեգործ: Բարերարությունը տվյալ դեպքում պետք է վերագրել պատահականությանը, իսկ մարդուն հասցրածը համարել վիրավորանք:
Ամֆիթատրոնում նստած մենք տեսանք մի առյուծ, որը հանձինս գլադիատորներից մեկի (էսպես կոչված կենդանիներ գրգռողի) ճանաչելով իր նախկին տիրոջը, նրան պաշտպանեց մյուս կենդանիների հարձակումից: Եվ ինչպե՞ս կցանկանաս, որ կոչենք էդ ամեհի կենդանու վարմունքը: Մի՞թե դրան դու կտաս բարեգոր-ծություն անունը։ Անկասկած, ո՛չ, քանզի առյուծը զուրկ էր բարե-գործություն անել-չանելու «կամքից», ուստի դա չարեց բարերա-րություն անող մարդուն համակող հոգևոր տրամադրվածությունից։ Առյուծի տեղը դիր բռնակալին։ Երկուսն էլ կյանք են պարգևում, սակայն ոչ մեկն էլ բարեգործություն չի անում, քանզի էդպիսին չի համարվում անհրաժեշտաբար ընդունվածը, և ոչ էլ քեզ տհաճ մարդու հանդեպ պարտավորեցնողը։ Նախ պետք է ինձ օժտել ազատությամբ, իսկ հետո իմ նկատմամբ ցուցաբերել բարերարություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով