Մրցույթ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրով հրավիրում ենք մասնակցելու 《Գրադարանը իմ աչքերով》ստեղծագործական մրցույթին, որտեղ գրադարանը կբացահայտվի Ձեր աչքերով ու զգացողություններով։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` սկսած 5 տարեկանից։
Կարող եք ներկայացնել ցանկացած ստեղծագործական աշխատանք՝
- լուսանկար,
- տեսանյութ,
- շարադրություն,
- նկար,
- ձեռագործ աշխատանք,
- և այլն։
Սիրելի ուսուցիչներ, սա հրաշալի հնարավորություն է խթանելու երեխաների ստեղծագործական միտքը և սերը գրքի ու գրադարանի հանդեպ․ խրախուսե՜ք Ձեր սաներին մասնակցել։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրը։
Աշխատանքները կարող եք ուղարկել shirakreglib@yandex.ru էլ.հասցեին կամ անձամբ ներկայացնել գրադարան։(ք.Գյումրի,Աճեմյան 2/1)
Թող գրադարանը խոսի Ձեր աչքերով։Գրքի իրական ու լիարժեք կյանքը սկսվում է ընթերցողից։
Սպասում ենք Ձեր հետաքրքիր աշխատանքներին։
