Երկուշաբթի, 9 Մարտի, 2026
Միջոցառումներ

Սյունիքի ինքնապաշտպանական պայքարը

«Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով»: Գարեգին Նժդեհ
Հայոց պատմության մեջ, մեր նվիրական հերոսների շարքերում, իբրև գաղափարական և կազմակերպական առաջնորդ մեծ դեր ունի Գարեգին Նժդեհը: «Սյունիքի ինքնապաշտպանական պայքարը» խորագրի շրջանակներում Շիրակի մարզային գրադարանի Սպասարկման բաժնում տեղի ունեցավ «Սյունիքի ինքնապաշտպանական պայքարը» խորագրով սեմինար, որը վարեց գրադարանի աշխատակցուհի Ռոզետա Միքայելյանը։
Սեմինարին ներկայացվեցին թեմայի պատմական զարգացումները, կարևոր դրվագներն ու դրանց նշանակությունը։ Ռոզետա Միքայելյանը նախ անդրադարձավ Սյունիքի ինքնապաշտպանական պայքարի պատմական պայմաններին, այդ պայքարի կազմակերպմանը և Գարեգին Նժդեհի դերակատարությանը որպես գաղափարական ու ռազմաքաղաքական առաջնորդ։ Բանախոսը շեշտեց Նժդեհի ազգապահպան մտածողությունը, հայրենասիրական գաղափարախոսությունը և նրա թողած անգնահատելի ժառանգությունը հայ ժողովրդի պատմության մեջ։
Միջոցառման ավարտին անցկացվեց Kahoot ինտերակտիվ խաղը, որի միջոցով ներկաները ամրապնդեցին սեմինարի ընթացքում ստացած գիտելիքները։ Խաղը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում, իսկ ամենաբարձր արդյունք գրանցած մասնակիցները ստացան նվեր գիրք Շիրակի մարզային գրադարանի կողմից։
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներըպատմության ուսուցիչ Մարտիրոս Գրիգորյանի և դասղեկ Նազենի Պետրոսյանի ուղեկցությամբ: «Գրադարանն այն վայրն է, որտեղ ոչ միայն կարող եք օգտվել գրքերից, այլև կրթվել, զարգանալ և գիտելիքներով հարստացած հեռանալ», - միջոցառման ավարտին շնորհակալական իր խոսքից հետո շեշտեց գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը: Սպասարկման բաժնում բացվել է ցուցահանդես նվիրված Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով