Երկուշաբթի, 9 Փետրվարի, 2026
Միջոցառումներ

Աթաբեկ Խնկոյան-155

Շիրակի մարզային գրադարանում հյուընկալվել էին Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները` ուղեկցությամբ դպրոցի տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Վ.Ռ.Սուքիասյանի: Այցի նպատակը անդրադարձն էր հայ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի ծննդյան 155-ամյակին։
Դպրոցականները պատրաստել էին և ներկայացրեցին Խնկո-Ապոր կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հետաքրքիր ծրագիր, որում ընդգծվեց նրա դերը հայ մանկական գրականության ձևավորման մեջ, ինչպես նաև գրողի գրական ժառանգության ազդեցությունը երիտասարդ ընթերցողների վրա։
Ծրագիրը ներկայացվեց աշխույժ տրամադրությամբ, թողնելով օրվա հաճելի տպավորություն։