Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
Միջոցառումներ

Վահան Տերյան – 140

Շիրակի մարզային գրադարանում այսօր տիրում էր տերյանական շունչը։ Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի 8–9-րդ դասարանի աշակերտները, դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Մկրտչյանի նախաձեռնությամբ, ներկայացրեցին «Վահան Տերյան – 140. Աշունը Տերյանի սիրո հայելին է» խորագրով գրական-երաժշտական ծրագիրը՝ մեծ սիրով և պատասխանատվությամբ ներկայացնելով նշանավոր հայ բանաստեղծի կյանքի ուղին ու ստեղծագործական ժառանգությունը:
Աշակերտներն իրենց ընթերցած բանաստեղծություններում փոխանցեցին դրանց խորքում թաքնված հույզերը: Միջոցառմանը հատուկ աշխուժություն և գեղեցկություն հաղորդեցին վերջիններիս երաժշտական ու պարային համարները, որոնք առավել ամբողջական դարձրեցին տերյանական տրամադրությունը։
Օրն ավարտվեց Վահան Տերյանի ստեղծագործական աշխարհի տպավորություններով՝ նուրբ զգացողություններ թողնելով բոլոր ներկաների սրտերում։