Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

«Գիրք ենք որսում» խաղ-վիկտորինա 2

«Գիրք ենք որսում» խաղ-վիկտորինայի հյուրերն էին Շնողի Հ.Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի (Լոռու մարզի Ալավերդի համայնք) 6-7-րդ և 10-11-րդ դասարանների աշակերտները` ուղեկցությամբ անգլերեն լեզվի ուսուցչուհի Հասմիկ Թորոյանի:
Մանկապատանեկան բաժնի աշխատակցուհի Դիանա Ստեփանյանի օգնությամբ թիմերի բաժանված երիտասարդ գրքասերները հմտորեն կռահում էին և ստեղծագործության, և հեղինակի անունը՝ արագ գտնելով նաև համապատասխան գիրքը:
Խաղը երեխաներին հնարավորություն տվեց զարգացնել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը, արագ մտածելու և կողմնորոշվելու կարողությունը, հիշողությունը, ինչպես նաև թիմային աշխատանքի հմտությունները:
Խաղ-վիկտորինայի ավարտին աշակերտները գրադարանի կողմից ստացան նվեր գիրք: