Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
Միջոցառումներ

Սրտի քաղաք-Երազանքի քաղաք

Շիրակի մարզային գրադարանի և ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Ֆ.Դոստոևսկու անվ. կենտրոնական գրադարանի միջև տեղի ունեցավ ուղիղ տեսակապ, որի ընթացքում հայտարարվեցին «Սրտի քաղաք-Երազանքի քաղաք» խորագրով Ֆոտոկամուրջ մրցույթի լավագույն նկարների հեղինակների անունները: Տեսակապի շրջանակում երկու գրադարանների աշխատակիցներն ու հաղթող մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու և կենդանի շփվելու միմյանց հետ էկրանից այն կողմ, ինչպես նաև՝ խոսելու իրենց ներկայացրած նկարների մասին:
Մրցույթի նպատակն էր երկու քաղաքների միջև մշակութային և տուրիստական կապերի ամրապնդումը, տեսարժան վայրերի ներկայացումը, քաղաքների մշակույթի և պատմության հանդեպ հետաքրքրության բարձրացումը:
Մասնակիցներն իրենց նկարներում ներկայացրել են քաղաքի հետաքրքիր/սիրված վայրերի (այդ թվում ճարտապետական հուշարձաններ,փողոցներ, պատմական շենքեր, քաղաքային պեյզաժներ,ժամանակակից արթ-տարածքներ և պատմամշակութային օբյեկտներ) նկարներ։
Մրցույթի հաղթողներն են`
Արմեն Հարությունյանը
Վազգեն Դավոյանը
Գոհար Սաֆարյանը
Գայանե Դուրգարյանը
Ռոզետա Միքայելյանը
Լիանա Ներսիսյանը