Ներառականության պատ
Նոյեմբերի 26-ին Շիրակի մարզային գրադարանի «Այլ խմբերի սպասարկման բաժնի» գրադարանավարներ Լ.Պետրոսյանն ու Ս. Կիրակոսյանը «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Կ.Գրիգորյանի հրավերով ներկա են գտնվել «Ներառականության պատի» ստեղծման միջոցառմանը։
Պատը կազմվելու և հավաքվելու էր 70 կերամիկական սալիկներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված խոսքը հասարակությանն ուղղված կոչ էր: Սալիկները հնգալեզու էին` հայերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն և ռումիներեն: Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները ևս պատին ամրացրեցին իրենց ընտրած սալիկը, ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքները:
Այցի շրջանակներում գրադարանի աշխատակիցները շրջեցին կենտրոնի սենյակներով, որտեղ անցկացվում էին կարի դասընթացներ և անկախ կյանքի համար անհրաժեշտ կենցաղավարության ու ինքնուրույն գործունեության հմտությունների զարգացմանն ուղված պարապմունքներ:
