Հեռուստատեսության միջազգային օր
Նոյեմբերի 21-ին նշվող Հեռուստատեսության միջազգային օրվա առիթով Շիրակի մարզային գրադարանի Սպասարկման բաժնում բացվել է «Լրագրություն, թե՞ արվեստի տեսակ» խորագրով ցուցափեղկ։ Այստեղ ընթերցողները կարող են ծանոթանալ լրատվության ու հեռուստատեսության վերաբերյալ գրականությանը, ինչպես նաև լրագրող-գրողների ստեղծագործություններին։
Օրվա կապակցությամբ գրադարանում կազմակերպվել են նաև այլ հանդիպումներ։ Հանդիպումներից մեկը Գյումրու «Շանթ» հեռուստաընկերության հեռուստալուրերի բաժնի ղեկավար Հեղինե Քուշքյանի հետ էր, ով խոսել է հեռուստատեսության և նոր սերնդի կապի կարևորության մասին, քանզի շատ կարևոր է, որ այս փոփոխությունների դարաշրջանում հեռուսատատեսությունը չկորցնի թափանցիկությունը և կապը իր լսարանի հետ։
ՇՊՀ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի 3-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպմանը գրադարանի մեդիակենտրոնի պատասխանատու Տիգրան Ավետիսյանը ներկայացրել է հեռուստատեսության զարգացումը և անդրադարձ կատարել հայ ճարտարապետ, գյուտարար, գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից մեկի՝ Հովհաննես Ադամյանի կյանքին ու գործունեությանը։ Նա մասնավորապես խոսել է Ադամյանի ստեղծած RGB գունային մոդելների մասին, որոնք մինչ օրս կիրառվում են։
