«Գիրք ենք որսում» խաղ-վիկտորինա
Երբ ընթերցանությունը ոչ միայն զարգացնում է, այլև` միավորում և ոգեշնչում:
Շիրակի մարզային գրադարանում Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցեցին «Գիրք ենք որսում» խաղ-վիկտորինային, որը վարեցին Մանկապատանեկան բաժնի աշխատակիցներ Սուսաննա Պառավյանն ու Դիանա Ստեփանյանը:
Միջոցառման ընթացքում երեխաները ոչ միայն ստուգեցին իրենց գիտելիքները, այլև բացահայտեցին նոր հեղինակների և գրքերի մի ամբողջ աշխարհ։
Աշակերտները հետաքրքրված էին յուրաքանչյուր առաջադրանքով, ցուցաբերում էին ուշադրություն, արագ կողմնորոշվելու հմտություն և ստեղծագործ մտածողություն։
Միջոցառման նպատակն էր ծանոթացնել աշակերտներին ժամանակակից և նոր հեղինակներին, զարգացնել նրանց ուշադրությունն ու միտքը, խթանել ընթերցանության հանդեպ սերը։
Խաղ-վիկտորինայի ավարտին ամենաակտիվ մասնակիցը գադարանի կողմից ստացավ նվեր գիրք:
