Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի, 2025
Միջոցառումներ

Սամվել Մարգարյանի ստեղծագործությունների հասարակական քննարկում

Շիրակի մարզային գրադարանում կայացավ բանաստեղծ, «Շիրակ» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Մարգարյանի «Մատյան երջանկության․ տիեզերքի 7 հրաշալիքները» գրքի հասարակական քննարկումը:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի գիտության ,կրթության, մշակույթի բնագավառների ներկայացուցիչներ, գրքասերներ, ուսանողներ և աշակերտներ: Իրենց ելույթներում գրքի գաղափարական հարուստ բովանդակությունը, գեղարվեստական առանձնահատկությունները արժևորեցին և բարձր գնահատեցին արվեստագետներ Մարինե Խաչատրյանը, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը, բանաստեղծներ Ստեփան Միքայելյանը, Արա Գևորգյանը, արձակագիր Շնորհիկ Շահինյանը, անվանի քանդակագործ Սամվել Պետրոսյանը , բանաստեղծի մանկության ընկերը`Արշակ Ղազարյանը:

Միջոցառմանը իրենց ասմունքով հանդես եկան Երազգավորս գյուղի դպրոցի աշակերտները տնօրենի ուղեկցությամբ, ով բարձր է գնահատում գրողի սերը դեպի հայրենի հողը, ընտանիքը և համամարդկային արժեքները:

Գրքից ընտրված բանաստեղծություններից ասմունքեցին «Ֆոտոն» վարժարանի աշակերտները: Իրենց երաժշտական ողջույնը մատուցեցին «Վարդուհի» արվեստի դպրոցի շնորհաշատ սաները: Ցուցադրվեցին կադրեր «Ֆիլմ Սամվել Մարգարյանի մասին» վավերագրական կինոնկարից:

Իրենց տպավորություններով կիսվեցին նաև գրադարանի տնօրեն` Սեդա Գևորգյանը և տնօրենի տեղակալ` Նազմինե Բաղդասարյանը:

Հանդիպման ավարտին իր շնորհակալական խոսքում գրքի հեղինակը մասնավորապես նշեց. «Շուտով կավարտվի գրքիս անգլերեն թարգմանությունը: Որոշել եմ իմ գրքով մասնակցել միջազգային մեծ մրցանակաբաշխության,հաջողության հասնելու դեպքում մրցանակային գումարը տրամադրելու եմ հայրենի գյուղում եկեղեցու կառուցմանը (հիմքը արդեն կառուցել ենք)»։

Հանդիպումը վարում էր Գրադարանի ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ` Անի Արշակյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով