Ժպիտ Քեզ Դայակների ակումբ
Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Դայակների ակումբ»-ի անդամների համար նախատեսված «Հոգեբանական ինքնախնամք և ինքնաճանաչում» թեմայով հանդիպում, որը վարեց հոգեբան Ելենա Հովհաննիսյանը։
Հանդիպման նպատակը աջակցությունն էր ակումբի անդամներին և նոր անդամակցողներին իրենց սեփական անձին հոգեբանական խնամք ցուցաբերելուն և ինքնաճանաչման հետ կապված հմտություններ ձեռք բելրելուն:
Հանդիպմանը ներկա էին գրադարանի աշխատակիցները և կամավորներ։ Թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների և առցանց միացած մասնակիցների մոտ, ինչը հանդիպումը վերածեց շոշափված հարցերի ինտերակտիվ քննարկման:
Ժպիտ Քեզ Դայակների ակումբ նոր անդամների համար Շիրակի մարզային գրադարանում մեր ՀԿ նախագահ` Անահիտ Սարգսյանը, ով մասնագիտությամբ մարդկային ռեսուրսների կառավարիչ է 8 տարվա աշխատանքային փորձով,ներկայացրեց`
«Աշխատանքային օրենքի կարգավորումները Հայաստանում, դայակ֊խնամողներին առընչվող կետերը, բարեփոխումները, կամավորական աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով դասախոսություն։
Թեման հետաքրքրական էր, մասնակիցները ակտիվ հարց ու պատասխան ունեցան մասնագետի հետ։
