Շաբաթ, 8 Օգոստոսի, 2026
Գիտական հայացք դեպի գրականությունՄիջոցառումներ

«Երկեր և երգեր» նախագիծ

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրիում Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվել է «Երկեր և երգեր» նախագիծը։
Միջոցառումների շրջանակում Գյումրու Ավ․Իսահակյանի հուշատուն-թանգարանում ամփոփվել է վարպետի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովը՝ ներկայացվել են գիտական զեկույցներ, որտեղ Շիրակի մարզային գրադարանից զեկույցով հանդես է եկել տնօրենի տեղակալ Նազմինե Բաղդասարյանը:
Վերջինս ներկայացրել է Իսահակյան-գրադարան կապի մասին տեղեկություններ, տեղեկացնելով, թե ինչպես է 1940թ. ՀՍՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ քաղաքային գրադարանը անվանակոչվել բանաստեղծի անունով, այնուհետ 1978թ. Լենինականի քաղխորհրդի գործկոմի ենթակայությամբ գործող գրադարանները միավորվել են, կազմավորվել է Գրադարանային կենտրոնացված համակարգը, Իսահակյան բանաստեղծի անվանակիր գրադարանը դարձել համակարգի կենտրոնական գրադարան՝ ղեկավարելով քաղաքի բոլոր հանրային ու մանկական գրադարանների գործունեությունը:
1996թ. Հանրապետությունում մարզերի կազմավորումից հետո, Գրադարանների կենտրոնացված համակարգը մասնատվել է, համակարգի կենտրոնական գրադարանի հիման վրա ձևավորվել է «Շիրակի մարզի հանրապետական գրադարան»-ը՝ իր պաշտոնական անվանման մեջ չկրելով Իսահակյանի անունը, անցել Հանրապետության Մշակույթի նախարարության ենթակայության տակ, իսկ գրադարանային համակարգի աստիճանաբար վերականգնվող նախկին 24 մասնաճյուղերը դարձել քաղաքային իշխանության ենթակայությանը:
«Գրադարանը պահպանում է տարիների իր ավանդույթը՝ պատշաճ ձևով արձագանքելու մեծ բանաստեղծի ՝ թե ծննդյան, թե մահվան տարելիցներին, 1975 թվականից, Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակի առիթով ,սկիզբ առած պոեզիայի Իսահակյանական օրվան: Շիրակի մարզային գրադարանի հավաքածուն հարուստ է Իսահակյանի ստեղծագործությունների ու դրանց մասին գրականագիտական հրատարակություններով։․․․ Մեր և գալիք սերունդների խնդիրն է՝ գնահատել ու պահպանել այդ հոգևոր հարստությունը», — ամփոփել է իր զեկույցը Ն․Բաղդասարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով