Կիրակի, 16 Նոյեմբերի, 2025
Միջոցառումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ոչ նյութական մշակութային արժեքները

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ոչ նյութական մշակութային արժեքները» թեմայով տեղեկատվական հանդիպում, ուր զեկույցով հանդես եկավ գրադարանի Սպասարկման բաժնի աշխատակցուհի Անահիտ Վարագյանը:
Միջոցառման ընթացքում Անահիտ Վարագյանը ներկայացրեց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության այն արժեքները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, ինչպես նաև դրանց պահպանման, տարածման և հանրայնացման ուղղությունները։
«2008 թվականին «Դուդուկն ու նրա երաժշտությունը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, իսկ 2010թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվել է «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը», — տեղեկատվական հանդիպման ընթացքում նշեց Վարագյանը։
Հանդիպմանը ներկա էին Գյումրու պետական տարածաշրջանային քոլեջի ուսանողները՝ փոխտնօրեններ Ա․Խուրշուդյանի, Կ․Խլղաթյանի, Ք․Պալաքյանի ուղեկցությամբ։
ՇՊՀ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները կուրսղեկի ուղեկցությամբ, Գյումրու «Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ»-ի սաները՝ դասղեկ Ս․Վարդանյանի ուղեկցությամբ։
Միջոցառմանը գունեղություն և հայկական մշակույթի յուրօրինակ շունչ հաղորդեցին Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի սաները, որոնք հանդես եկան դհոլի և դուդուկի կատարումներով՝ ստեղծելով տոնական և հոգեպարար մթնոլորտ։
Հանդիպման ավարտին ելույթի խոսքերով հանդես եկան գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը և Սպասարկման բաժնի վարիչ Գայանե Տիտանյանը։
Հանդիպումն ուղեկցվեց հետաքրքիր քննարկմամբ և մասնակիցների ակտիվ ներգրավմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով