Հանդիպում արցախահայ հեղինակ Վիոլետա Մնացականյանի հետ
Շիրակի մարզային գրադարանում տեղի ունենացավ հանդիպում 25-ից ավելի վավերագրական, գեղարվեստական, գեղագիտական, չափածո և արձակ գրքերի հեղինակ, արցախահայ Վիոլետա Մնացականյանի հետ:
Հեղինակի հետ զրույցի, հարցուպատասխանիի ձևով հանդիպման ընթացքում, որը վարեց Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակից Սանասար Թումասյանը, ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու գրողի ստեղծագործական ուղուն, գրական մոտեցումներին և ստեղծագործություններին։
«Ես ինձ գրող չեմ համարում, պարզապես ստեղծագործող մարդ եմ, մայր, ուսուցչուհի։ Յուրաքանչյուրիս մեջ նստած է հայրենիքը, ես ել այսպես եմ որոշել ներկայացնել հայրենիքի վերքերը, վերընթացն ու վերածնունդը», — ինքն իրեն ներկայացնելով նշեց Վիոլետա Մնացականյանը։
Գրողի ստեղծագործական ժառանգությունը առանձնանում է հայրենասիրությամբ՝ նվիրված լինելով Արցախյան պատերազմին, հայ զինվորին և մեր ժողովրդի անսասան ոգուն։
Գրողի մասին սիրով ու հպարտությամբ խոսեց նրա դուստր Մարիամ Բաբայանը՝ ներկայացնելով մոր ստեղծագործական ոգին ու հայրենասիրական սկզբունքները։ «Մայրիկս և ընտանիքում, և որպես մանկավարժ լուսատու էներգիայով միշտ լրացրել է ամեն բաց», — նշեց Մարիամը։
Գրական հանդիպման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, որոնք ստեղծեցին հուզիչ մթնոլորտ՝ լրացնելով խոսքի և երաժշտության գեղեցիկ ներդաշնակությունը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան գյումրեցի երաժիշտ, բանաստեղծ, գրող Գագիկ Վարդանյանը և գրողի դուստր Մարիամ Բաբայանը, ով ՀՀ ակադեմիական երգչախմբի մենակատար է և Երևանի Ա․ Բաբաջանյանի անվ․ քոլեջի մանկավարժ ։ Հանդիպման ընթացքում ընթերցվեցին հատվածներ հեղինակի բանաստեղծություններից ։ Հանդիպման ավարտին գրողը իր գրքերը նվիրեց և գրադարանին, և ներկաներին ։
Գրական երեկոյին ներկա էին գրողներ, ընթերցողներ, ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները՝ ուղեկցությամբ կարիերայի ուղղորդման պատասխանատու Լուսինե Մարգարյանի, Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները` ուղեկցությամբ կազմակերպչա-դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Գևորգյանի, գրադարանավար Սյուզաննա Սումբուլյանի։
