Կրթական այց Շիրակի մարզային գրադարան
Շիրակի մարզային գրադարանում կրթական այցով այս անգամ Մարմաշենի միջնակարգ դպրոցի 9-11 դասարանի աշակերտներն էին, ովքեր եկել էին դպրոցի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Արփինե Խուրշուդյանի ուղեկցությամբ:
20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ուղղու հետազոտական նախագծային աշխատանքի կատարման նպատակով աշակերտները այցելել էին գրադարան: Վերջիններիս համար Մինաս Ավետիսյանի կյանքի և ստեղծագործության շուրջ տեղեկատվական փոքրիկ ճամփորդություն էր կազամակերպել Արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը:
Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան ոչ միայն հարստացնելու գիտելիքները, այլև արտահայտելու իրենց մտքերը, վերլուծելու արվեստագետի ոճը, գունային լուծումները:
Այցի ընթացքում աշակերտներն իրականացրեցին նաև աղբյուրների որոնում իրենց նախագծի համար՝ ընտրելով տարբեր գրքեր, նյութեր, որոնք կօգնեն նրանց նախագծի հաջող իրականացման գործում։
