Երկուշաբթի, 9 Մարտի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

Իսահակյանական օրերը «Գյումրու Տուն-Ինտերնատ»-ում

Գրադարանի աշխատակիցների այցը շուրջօրյա խնամքի կենտրոն
Անցնող շաբաթ Շիրակի մարզային գրադարանի Այլ խմբերի սպասարկման բաժնի աշխատակիցները հյուրնկալվեցին «Գյումրու Տուն-Ինտերնատ» շուրրջօրյա խնամքի կենտրոնում (բաժնի վարիչ Ամալյա Բադոյան և գրադարանավարներ Լիլիթ Պետրոսյան, Սեդա Կիրակոսյան): Այցի նպատակը կենտրոնի բնակիչների առօրյան հետաքրքիր դարձնելը, ջերմություն ու մշակութային շունչ հաղորդելն էր: Անցկացվեց գրական ժամ գրադարանավարների մասնակցությամբ` նվիրված հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին:
«2025թ. հոկտեմբերին լրանում է հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը, տարին համարվում է իսահակյանական, և տարվա ընթացքում կազմակերպվում ու անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ նվիրված մեծ գրողին: Մենք ևս չկարողացանք զերծ մնալ հեղինակի հոբելյանը պատշաճ նշելուց», — հանդիպումն այս խոսքերով նշեց գրադարանավար Լիլիթ Պետրոսյանը։
Ներկայացվեցին տեղեկություններ Իսահակյանի կենսագրությունից, ասույթներ նրա մասին, ընթերցվեց «Աբու-Լալա Մահարի» պոեմը:
Գրական ժամն անցավ անթաքույց հետաքրքրության մթնոլորտում, ինչը մեծ հայի թողած ժառանգության նկատմամբ ժողովրդի սիրո դրսևորում էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով