Գիրքը մարդու կյանքի անբաժան ընկեր
Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ զրույց-քննարկում «Գիրքը մարդու կյանքի անբաժան ընկեր» թեմայով։
Հանդիպմանը մասնակցեցին ուսանողներ, գրքասերներ, գրադարանի ընթերցողներ։
Հանդիպմանը քննարկվեց դասական գրականության դաստիարակչական կարևորությունը անհատի ձևավորման գործընթացում, վերլուծվեցին ամենաշատ ընթերցվող գրքերը, անդրադարձ կատարվեց անհատի գրքային ճաշակի ձևավորման գործոններին։
Հանդիպումն ավարտվեց գրքային խաղ մրցույթով, որը, հետաքրքիր ժամանց լինելուց զատ, կարդացած գրքերի հետ կապված հաճելի հիշողություններ արթնացրեց ներկաների հիշողությունների մեջ:
