Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
Միջոցառումներ

Իսահակյանի պոեզիան երաժշտության մեջ և երաժշտության միջոցով

Վերապրելով Իսահակյանի հոգևոր աշխարհը, կամ Իսահակյանըմեր ժամանակներում... «Ավետիք Իսահակյանի պոեզիան միշտ դիտարկել ենք որպես գրականություն, և այն ընթերցել ու շատ ենք սիրել, բայց լսել նրա երգերը այս հարկի տակ՝ մեկ ուրիշ զգացողություն էր», - «Իսահակյանի պոեզիան երաժշտության մեջ և երաժշտության միջոցով» միջոցառմանն իր խոսքում նշեց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Սեդա Գևորգյանը: Շիրակի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ անցկացվեց մշակութային երեկո նվիրված հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին, որին ներկա գտնվեցին բանաստեղծի պոեզիայի սիրահարները, արվեստագետներ, գրադարանի ընթերցողներ և այլք:
Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի արվեստի բաժինը (վարիչՀասմիկ Ավետիսյան): Երեկոյի հաղորդավար, Գյումրու «Մտորումների թատրոնի» դերասան Սերգեյ Եղիկյանը ներկայացրեց հետաքրքիր դրվագներ Իսահակյանի կենսագրությունից, ուշագրավ մեջբերումներ նրա ստեղծագործություններից։ Հայ մեծ գրողի գրական ժառանգությամբ ներշնչված պարային ու վոկալ-երաժշտական կատարումներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի սաներ Լիանա Հակոբյանը, Գևորգ Կիրակոսյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան Մարուսյա Փալանջյանը, Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի սաներ Նորայր Հակոբյանն ու Կարինե Տիգրանյանը, Գյումրու «Գանձեր» պարային համույթի մենակատար Կիմա Մկրտչյանը (գեղ. ղեկավար` Հռիփսիմե Աբաջյան):
Պոեզիայի և երաժշտության ճաշակով միաձույլ միջոցառումը Իսահակյանի պոեզիան գնահատողների ու սիրողների արժանավայել նվերն էր մեծանուն բանաստեղծի հոբելյանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով