Կիրակի, 16 Նոյեմբերի, 2025
Նորություններ

Գի դը Մոպասանի-175

«Մարդիկ նման են գրքերին՝ տառերը նույնն են, բայց բովանդակությունն է տարբեր»: Գի դե Մոպասան
Ֆրանսիացի գրող, XIX դարի 60-90-ական թթ. Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ Անրի-Ռենե-Ալբեր-Գի դը Մոպասանի ծննդյան
175-ամյակին նվիրված Շիրակի մարզային գրադարանի Օտարալեզու գրականության բաժնում բացվել է թեմատիկ ցուցափեղկ, որտեղ ընթերցողները կարող են ծանոթանալ գրողի ինչպես հանրահայտ, այնպես էլ քիչ հայտնի ստեղծագործություններինֆրանսերեն լեզվով: Մոպասանին համարում են ժամանակակից պատմվածքի ձևի ու կառուցվածքի ստեղծողը։
Նրա վեպերը,դեռ իր կենդանության օրոք, մեծ ընդունելություն են գտել ու սիրվել ընթերցողների կողմից։ Առաջին «Կյանք» վեպը մի տարում վաճառվել է 25 000 տպաքանակով, իսկ «Սիրելի բարեկամ» վեպը չորս ամսում սպառվել է 37000 օրինակով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով