Գրքի քննարկում՝ ժամանակակից հայուհին խորագրով
Ժամանակակից հայուհին, բնականաբար աշխատում է, բայց նրա աշխատանքի վայրը գտնում ու որոշում է ամուսինը: Այդպիսին է հայկական ընտանիքի «մասնագիտացումը»: Սա պատճառներից մեկն է, թե ինչու են հայուհիներն այդքան բարձր դասում ամուսնությունը»: Կալլե Կասպեր
Շիրակի մարզային գրադարանի բացօթյա ընթերցարանում էին հավաքվել Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները, գրքասերներ ու գրականության սիրահարներ՝ մասնակցելու էստոնացի գրող Կալլե Կասպերի «Հայուհիները» գրքի քննարկմանը, որը վարեց գրադարանի աշխատակից Սանասար Թումասյանը:
Գրական հանդիպման ընթացքում ներկաները բացահայտեցին հայուհու կերպարը օտարի աչքերով՝ ինքնատիպ, ավանդասեր, ընտանիքակերտ բնորոշ հատկանիշներով։ Ընթերցվեցին ընտրովի հատվածներ գրքից։ Ակտիվ քննարկումը գրքի բովանդակության, հայ կնոջը բնութագրելու հեղինակի մոտեցումների մասին մասնակիցների անձնական տպավորությունների ու կարծիքների ընդհանրացում էր։
