Երկուշաբթի, 13 Ապրիլի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

Գրադարանի աշխատակիցների այցը ամառային ներառական բակային ճամբար

Շիրակի մարզային գրադարանի Այլ խմբերի բաժնի աշխատակիցներն այս անգամ հյուրնկալվեցին «Փյունիկ» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի ամառային ներառական բակային ճամբարում: Նրանք ծանոթացան ճամբարի սաների հետաքրքիր առօրյային՝ զրույցի մեջ մտնելով երեխաների հետ, կիսվելով ընթերցանության հանդեպ իրենց տրամադրվածությամբ:

Երեխաների ամառային առօրյան ավելի իմաստալից դարձնելու նպատակով, գրադարանի աշխատակիցները նրանց տրամադրեցին իրենց հետ տարած հեքիաթների ու պատմվածքների գրքերը, որպեսզի երեխաներն ընթերցեն իրենց հանգստի ժամին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով