Այց Գյումրու «Երեխաների տուն»
Շիրակի մարզային գրադարանը հյուրընկալվել էր ՀՀ ԱՍՀՆ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ –ում:
Այցի նպատակը կենտրոնի երեխաների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանումն էր։
Հեքիաթասաց Սուսաննա մորաքույրը փոքրիկներին տեղափոխեց «Երեք խոզուկներ» հեքիաթի հնարամիտ հերոսների աշխարհ,իսկ գրադարանի նկարչուհի Գ. Սաֆարյանը փոքրիկներին օգնեց գունավորելու խոզուկների նկարները իրենց պատկերացրած գույներով:
