Երկուշաբթի, 14 Հուլիսի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

Մեդիանախաձեռնությունների կենտրոն-առցանց քննարկում

Հունիսի 12-ին Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները մասնակցեցին Երևանի Մեդիանախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված ոլորտի կարիքների գնահատման ուսումնասիրությանն ուղղված առցանց քննարկմանը, որի նպատակն էր պարզել ՀՀ գրադարաններում մեդիագրագիտության թեմայով ռեսուրսները, բացերն ու խնդիրները:
Արդյունքում նախատեսվում է մշակել գործողությունների պլան և տրամադրել աջակցություն գրադարաններին` մեդիագրագիտության կենտրոններ հիմնելու, դասընթացներ կազմակերպելու հարցում:
Առցանց քննարկման ընթացքում մասնակից բոլոր գրադարանների աշխատակիցները ներկայացրեցին ոլորտի հետ կապված առկա խնդիրները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով