Մայք Օմեր` «Մարդասպանի աչքերով» և «Զոհի աչքերով»
Շիրակի մարզային գրադարանը համալրվել է նոր գրքերով, որոնք առաջարքում ենք Ձեզ ընթերցել հարգելի ընթերցող:
Առաջարկում ենք ընթերցել Մայք Օմերի Զոի Բենթլիի եռագրությունից
• Մարդասպանի աչքերով
• Մթության մեջ
• Զոհի աչքերով
երկուսը՝ «Մարդասպանի աչքերով» և «Զոհի աչքերով» ստեղծագործությունները
Մարդասպանի աչքերով

Երիտասարդ կինը, կամրջին հենված, տխուր ու գունատ, ասես՝ վշտի մեջ անէացած, անշարժ կանգնած է, և որևէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ նա մեռած է: Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում: Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին: Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ և հմուտ գործակալ է: Բայց արդյո՞ք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնեն նրանք բացահայտել մոլագարին, նախքան նոր դիակ կհայտնվի քաղաքում:
Զոհի աչքերով

Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։
