ԱԳՇ օր-3 Կարդում են Գյումրու «Երեխաների տուն» ՓԲԸ-ի ընթերցողները
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում երեխաները ընթեցել են ժամանակակից հայ գրող՝ Պետրոս Հոկտանյանի « Ի´մ Հայաստանը » բանաստեղծությունը
Ի´Մ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ի՛մ Հայաստանը ուրիշ երկիր է,
Ծաղկած կնճիռ է ի՛մ Հայաստանը։
Քարե պարիսպ է ու քարե խարիսխ,
Սիրավոր սիրտ է ի՛մ Հայաստանը:
Ի՛մ Հայաստանը ուրիշ երկիր է,
Լուսաշող ծիր է ի՛մ Հայաստանը։
Ամրակուռ ժայռ է, դրախտավայր է,
Ինձ հա՛յր ու մա՛յր է ի՛մ Հայաստանը :
Ի՛մ Հայաստանը ուրի՜շ երկիր է,
Քաղցր թմբիր է ի’մ Հայաստանը։
Անհա՜գ կարոտ է, սրտի՛ անոթ է,
Ուրի՛շ աղոթք է ի՛մ Հայաստանը :
