Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
Միջոցառումներ

ԱԳՇ օր-2 Գրադարանի հյուրերն էին «Ագաթ» ՀԿ-ի ձեռագործության դասընթացավար Մարի Պապիկյանը

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանականում անցկացվող այսօրվա միջոցառումը նույնպես, գրադարանում ընթացավ յուրահատուկ ձևաչափով և անցավ հետաքրքիր ու իմաստալի:
Գրադարանի հյուրերն էին «Ագաթ» ՀԿ-ի ձեռագործության դասընթացավար Մարի Պապիկյանը, իր օգնական Ա. Ումրոյանը: «Վերնահարկ» սրահում ցուցադրության էր դրվել «Ագաթ» ՀԿ-ի շահառուների ձեռքի աշխատանքները: Ներկայացված բոլոր աշխատանքները հաճույքով դիտեցին ներկաներըչթաքցնելով իրենց հիացմունքը: Հանդիպման նպատակը տիկնիկագործության աշխատարանի անցկացումն էր, որին մասնակցեցին ընթերցողներ, ուսանողներ, ֆեյսբուքյան էջի հետևորդներ և նույնիսկ գրադարանավարներ: Տիկնիկագործությունը, որն առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի գեղեցիկ արտացոլում է: Տիկնիկագործության արվեստին տիրապետելը, տիկնիկներ պատրաստելը ոչ միայն զվարճալի է, այլ նաև նպաստում է մարդու զգայարանների, մտքի ու երևակայության զարգացմանը։ Մ.Պապիկյանը մասնակիցներին ծանոթացրեց տիկնիկի պատրաստման գաղտնիքներին, նրբություններին, օգնեց պատրաստելու փոքրիկ տիկնիկներ: Մասնակիցներն իրենց պատրաստած տիկնիկները տուն տարան որպես հուշ այդ հաճելի ջերմ ու անկաշկանդ միջավայրում անցկացված օրվա: Աշխատարանը հնարավորություն տվեց մեկ անգամ ևս գրադարանը դիտարկելու որպես մշակութային հարթակ, որտեղ կարելի է ինքնուրույն ստեղծագործական կարողություններ բացահայտել, գեղագիտական ճաշակ ձևավորել , ծանոթանալ, շփվել, ընկերանալ, հաղորդակցվել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով