Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
Միջոցառումներ

ԱԳՇ օր-1 Ներառական կրթության հիմնախնդիրները

Շիրակի մարզային գրադարանում Ազգային գրադարանային շաբաթվա մեկնարկը տրվեց «Ներառական կրթության հիմնախնդիրները» խորագրով սեմինար-քննարկումով: Սեմինարին մասնակցեցին Շիրակավանի մրջնակարգ դպրոցի մանկավարժ Լ. Մարջանյանն ու գրադարանավար Օ. Մնացյանը, «Ալվան ծաղիկ» ՀԿ-ի համակարգող՝ Ե. Գրիգորյանը, «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սոցիալական աշխատող՝ Ա. Աղայանը, «Առավոտ» բարեգործական ՀԿ- ի ծրագրերի համակարգող Ա. Գրիգորյանը, «Շողեր» ցերեկային կենտրոն ՀԿ-ի սոցիալական մանկավարժ՝ Ս. Թոռունյանն ու սոցիալական աշխատող Ա. Սողոյանը: Սեմինարը վարեց Շիրակի մարզային գրադարանի աշխատակից և հատուկ մանկավարժ Լուսինե Նալբանդյանը:
Ներկայացվեց ներառական կրթության բովանդակությունն ու տեսակները, առանձնահատկություններն ու կարևորությունը խտրականության վերացման, երեխաների համար արժանապատիվ կրթական միջավայր ապահովելու գործում: Խոսվեց ներառական կրթության արդյունավետության ապահովման գործում ծնողների դերի կարևորության մասին: Հարց ու պատասխանի միջոցով քննարկվեց ներկայացվող նյութը, մանկավարժակամ մտքի փոխանակման ընթացքում ներկաները կիսվեցին անձնական փորձառությամբ: Մանկավարժական գործում կարևորվեց սերը, հարգանքը, ուշադրությունն ու կարեկցանքը, ինչը կնպաստի ներառական կրթության առջև ծառացած խնդիրների լուծմանն ու դժվարությունների հաղթահարմանը: Սեմինարի ավարտին գրադարանի տնօրեն իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին ակտիվ մասնակցության համար` կարևորելով մեր օրերում նմանատիպ սեմինար-քննարկումների անցկացման կարևորությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով