Մարաթոն «Սխրանքի պոեզիա»

Հարգելի հետևորդներ
Շիրակի մարզային գրադարանը ՌԴ Նիժնի Նովգորոդի Ֆ.Դոստոևսկու կետրոնական գրադարանի հետ համատեղ հայտարարում է մարաթոն «Սխրանքի պոեզիա» թեմայով, նվիրված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին:
Մարաթոնի պայմաններ են՝
Նկարահանել տեսանյութ 1-5 րոպե տևողությամբ,
Տեսանյութում պետք է ընթերցել 1 ռուսերեն լեզվով բանաստեղծություն, որը Դուք կարող եք ընտրել մարաթոնի առաջարկած ցանկից https://pdf.ac/4au0Kt կամ ընտրել ըստ Ձեր ցանկության:
Եթե մասնակիցը ընթերցում է օտարագիր բանաստեղծություն, պարտադիր նշել իսկական հեղինակին և թարգմանչին:
Տեխնիկական պահանջներն են՝
Տեսանյութի ձևաչափ-հորիզոնական 16:9
Px-HD որակ
Ձայնը մաքուր, առանց աղմուկի, Տեսանյութում պետք է պարզ երեւա ընթերցողի դեմքը, Տեսանյութի ֆոնը
չեզոք,
Տեսահոլովակի մեջ արգելվում է օգտագործել ագրեսիվ, անհանդուրժողական և պրովոկացիոն հայտարարություններ։
Տեսանյութերը ընդունվում են 09.04.2025-08.05.2025 հետևյալ էլ.հասցեով shirakreglib@yandex.ru
Բոլոր մասնակիցները կստանան էլեկտրոնային շնորհակալագրեր: