Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
Միջոցառումներ

Ծագումով հայ կանայք

«Ինչ էլ, որ տաս կնոջընա քեզ կվերադարձնի ավելին: Կկառուցես տուն նրա համար նա կլցնի այդ տունը ջերմությամբ: Կնվիրես ժպիտկստանաս նրա սիրտը: Կինը ամեն ինչ ավելացնում է, բազմապատկում... » Շիրակի մարզային գրադարանում Մայրության, գեղեցկության միամսյակն ամփոփվեց ապրիլի 7-ին «Ծագումով հայ կանայք» խորագրով թեմատիկ զրույց-հանդիպումով: Զեկույցներով հանդես եկան Ջրասույզ հուշարձանների հետազոտությամբ զբաղվող Ա. Մարտիկյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, «Հովհաննես Շիրազ հուշատուն-թանգարան»-ի տնօրեն Լ. Պետրոսյանը, ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի դոցենտ , ՇՊՀ պ.գ.թ, դոցենտ Լ. Ասոյանը, գրադարանի աշխատակից Ռ.Միքայելյանը: Զեկուցողները իրենց զեկույցներում անդրադարձան հայ կանանց, ովքեր պատմության թատերաբեմում ունեցել են զգալի ու նշանակալի ավանդ պատմության վեկտորը փոխելու համար: Այս կանայք, այն կանայք են եղել,ովքեր իրենց տեսակով, աշխատելու ձևով, մտքերով և պարզապես կին լինելովկարողացել են իրենց տվածը կրկնապատկած, բազմապատկած վերադարձնել մարդկությանը: Միջոցառում, որն իսկապես առիթ էր մեկ անգամ ևս հպարտանալու, սովորելու, ոգեշնչվելու: Չէ որ սիրո, գեղեցկության, մայրության խորհրդանիշ և ի վերջո ներշնչանքի աղբյուր է կինը: Եվ եթե կնոջ ներկայությունը ջերմության, ապահովության, ներդաշնակության զգացում է ծնում այդ մասին պետք է ասել շարունակ և բոլոր օրերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով