Հինգշաբթի, 24 Ապրիլի, 2025
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

Սալման Ռուշդի`Կեսգիշերի զավակները

Բրիտանացիները թողնում են Հնդկաստանը: Նոր առասպել է շողշողում Հնդկաստանի բյուր մշակույթների ու մոգական ծեսերի սրտում: Բենգալացիների ու փենջաբցիների, մադրասցիների ու ջաթերի համընդhանուր երեւակայության մեջ դա անկախության առասպելն է: Գերբնական կեսգիշերի զավակները նույնպես ծնունդ են առնում այս առասպելից, որպեսզի գտնեն իրենց ինքնությունը եւ ի կատար ածեն իրենց առաքելությունը: Սալիմ Սինայը կեսգիշերի զավակներից միակն է, որը որոշում է ապավինել իր գերբնական հատկություններին, որպեսզի իմաստավորի իր կյանքի ժամանակը:

Մի քանի մեջբերումներ Կեսգիշերի զավակները վեպից.

1 Բոլորս էլ մեր կյանքով պարտական ենք մահվանը:
2 Երբեմն առասպելներն իրականություն են կերտում և ավելի օգտակար են, քան փաստերը:
3 Հագի սարիից երևում էր, որ ծառայող է, բայց ծառայամիտ չէ:
4 Կարծես գետնի տակ թույլատրելի է այն, ինչն անհեթեթ կամ նույնիսկ սխալ է թվում ցերեկվա պայծառ լույսի մեջ:
5 Կասկածը նույնպես բազմագլխանի հրեշ է, չափի՜ց ավելի բազմագլխանի…
6 Հնարավո՞ր է խանդել գրված բառերին: Ատել գիշերային խզբզոցն իբրև միս ու արյունից սեռական հակառակորդ:
7 Կյանքիս առաջին դասն էր՝ չի՛ կարելի միշտ բաց աչքերով նայել աշխարհին:
8 Նույնիսկ եթե հաղթել ես մարտում, և սանդուղքը հենց քո ուզած տեղն է տանում, օձից խուսափելը, միևնույնն է, անհնար է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով