Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
Միջոցառումներ

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում Շիրակի մարզային գրադարանում հյուընկալվել էին Գյումրու 1 թիվ արհեստագործական պետական ուսումնարանի մի խումբ ուսանողներ: Հանդիպմանը ներկա էին գրադարանի տնօրեն Ս. Գևորգյանը, ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Ա. Արշակյանն ու նույն բաժնի գրադարանավար Ս. Թումասյանը: Հանդիպմանը խոսվեց ուսանողների գրքային նախասիրությունների, սիրելի հեղինակների ու ստեղծագործությունների մասին: Հաճելի զրույցն ամփոփվեց գրքային անակնկալներով: Գրադարանի ծրագրերին, կազմակերպված սեմինարներին, միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու համար գրադարանի տնօրեն Ս. Գևորգյանն ուսանողներին գրքեր նվիրեց և հույս հայտնեց, որ գրադարանի հետ ձևավորված այս բարեկամական կապը ամուր և շարունակական կլինի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով