Հինգշաբթի, 24 Ապրիլի, 2025
Միջոցառումներ

«Հրաշքը» ֆիլմը

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը շարունակվում է Շիրակի մարզային գրադարանում: Այս անգամ մեր հյուրերն էին Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի միջնակարգ դպրոցի ընթերցանության խմբակի 7-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները: Ընթերցարանում միասին դիտեցինք և քննարկեցինք Ռ. Պալացիոյի «Հրաշքը» ֆիլմը ( կրճատումներով) և գիրքը: Ֆիլմի դիտումից հետո անցանք գրքի քննարկմանը, որն ընթացավ անչափ կառուցողական հետաքրքիր և միևնույն ժամանակ հուզիչ:
Պալացիոյի «Հրաշքը » ոգեշնչող գիրք է, որը սովորեցնում է կարեկցանք, համբերություն, բարություն: Այն հիշեցնում է մեզ, որ մեր արարքները կարող են մեծ ազդեցություն ունենալ մյուսների կյանքի վրա: Գիրքը կարևորում է , թե ինչպես կարող է հասարակությունը ընդունել տարբեր մարդկանց և հաղթահարել նախապաշարմունքները: Գիրքը հզոր կոչ է լինել բարի , ընդունող, աջակցող անկախ նրանից, թե ինչպիսին են մարդիկ դրսից:
Ահա այսպիսին էր աշակերտների գնահատականը գրքի վերաբերյալ:
Ի վերջո` «Հրաշքը» վեպը ապրումակցման, ըմբռնումի ու բարության դաս է բոլորիս համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով