«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի դիտում
Ապրիլի 2-ին Շիրակի մարզային գրադարանում օտարալեզու գրականության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց ֆրանսիահայ ռեժիսոր Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի դիտումը, որը տեղի ունեցավ «Խաղաղության էկրաններ» ֆրանսիական ասոցիացիայի հետ համատեղ եւ «KASA» շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ։ Այն անցկացվում էր Ֆրանկոֆոն կինոփառատոնի շրջանակներում:
Կինոդիտման ավարտից հետո Հայաստանում «Խաղաղության էկրաններ»կինոասոցիացիայի ներկայացուցիչ Ալբա Կերիսիտը , ներկա ֆրանսիացի կամավորները եւ մյուս ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով, որից հետո ուղիղ տեսակապի միջոցով անցկացվեց ֆիլմի քննարկում ռեժիսոր Նոռա Մարտիրոսյանի հետ, ով բնակվում է Ֆրանսիայում: Բոլոր ներկաները հեռացան մեծ բավականություն ստացած եւ տպավորված թե’ ֆիլմի դերասանական հարուստ կազմից ,թե’ ֆիլմի սյուժեից:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին , իսկ փառատոնին ցանկանում ենք բարի երթ: