Հինգշաբթի, 24 Ապրիլի, 2025
Միջոցառումներ

Ծիծաղի օրը

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը շարունակվում է Շիրակի մարզային գրադարանում: «Ծիծաղի օրը» Շիրակի մարզային գրադարան էր հրավիրվել հայտնի գյումրեցի երաժիշտ, մանկավարժ, բանաստեղծ, գրող Գագիկ Վարդանյանը, դուդուկահար Վահան Պողոսյանը, փոքրիկ տաղանդ Դավիթը, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողներըիրենց գրադարանավարի ուղեկցությամբ: Հումորը միշտ եղել է մեր կյանքի անբաժան մասը օգնելով հաղթահարել դժվարությունները, միավորել մարդկանց և լույս հաղորդել ամենավշտալի օրերին : Գրադարանի «Վերնահարկ» սրահում երաժշտության և հումորի համադրումով անցկացված այս միջոցառումը, ներկաներին պարգևեց ուրախության ջերմ զգացումներ, դրական լիցքեր և անկեղծ ժպիտներ: Այսօր այն օրերից էր, երբ ներկաները ակորդեոնի, դաշնամուրի, դուդուկի երաժշտության տակ վայելեցին ծիծաղի վարակիչ ուժն ու զորությունը: Վերջում հեղինակը իր գրքերից մեկը նվիրեց գրադարանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով